«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծն ամբողջությամբ ընդունվել է
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը:
Նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ Պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3-ից դարձնելով 2։
Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։


Կարծիքներ