Պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել․ մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում. Փաշինյան

Պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել․ մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում. Փաշինյան

Հովհաննավանքի մեր աղոթքները Կտրիճ Ներսիսյանը պաշտոնական հաղորդագրությամբ համարել է պղծություն: Պղծությունը դա չէ, այլ այն, որ Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել և երեխա, որոշ տեղեկություններով՝ երեխաներ ունի: Սոցցանցում տեղադրած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պղծությունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի, և, ըստ էության, կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի, փողի բաշխման, առքի ու վաճառքի:

Պղծությունն այն է, որ մենք Կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որն Աստծուն չի հավատում:

Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո՝ նաև Մայր Աթոռում»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում