Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները

Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացրեց, որ քննարկումների և փակ, գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության վարչությունը որոշել է խորհրդարանական խմբակցությանն առաջադրել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածուներին:Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյանը, եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սոնա Ղազարյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Զարուհի Բաթոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյանը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արուսյակ Ջուլհակյանը, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Տրդատ Սարգսյանը, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վահե Ղալումյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ծովինար Վարդանյանը:

«Ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն»,- ասաց նա, ապա հավելեց, որ համամասնությունը պահպանված է, քանի որ 6 կին ու 6 տղամարդ է ընտրվել նախագահի թեկնածու, և որ թեկնածուները միաձայն  չեն ընտրվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում