Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Հնդկաստանին՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ

Ֆրանսիան Հնդկաստանը համարում է կարևոր ռազմավարական գործընկեր և աջակցում է նրա ընդգրկմանը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի երեկոյան Փարիզում նրանց հանդիպման արդյունքներով։
«Ֆրանսիան վերահաստատել է իր շարունակական աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամակցության Հնդկաստանի հայտին, ինչպես նաև միջուկային մատակարարների խմբին անդամակցելուն»,- ասվում է կոմյունիկեի մեկ կետում: Դրանում Փարիզն իր պատրաստակամությունն է հայտնում սերտ համագործակցություն պահպանել Քսանների խմբի (G20) շրջանակներում։
Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը ռազմավարական գործընկերներ են 1998 թվականից և այժմ ակնկալում են համագործակցության խորացումն ու ընդլայնումը։ Նշվում է հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության, առևտրի և հեռահաղորդակցության ոլորտում համատեղ աշխատանքը։ Հույս է հայտնում պաշտպանական ոլորտում սերտ համագործակցության շարունակականության համար։
Կարծիքներ