Շրի Լանկայում բողոքի ցույցերի ընթացքում հինգ մարդ է զոհվել

Շրի Լանկայում բողոքի ցույցերի ընթացքում հինգ մարդ է զոհվել

Շրի Լանկայում հակակառավարական ցույցերի ժամանակ հինգ մարդ է զոհվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է AFP լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ավելի վաղ հաղորդվում էր իշխանությունների կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների հետևանքով մեկ զոհի մասին։

Ընդհանուր առմամբ տուժել է մոտ 150 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում