Թաթոյան Արմանին ասեք՝ վերջ տա «Ինչպես անցկացրի ամառային արձակուրդները» շարադրություններին. Հարությունյան

Թաթոյան Արմանին ասեք՝ վերջ տա «Ինչպես անցկացրի ամառային արձակուրդները» շարադրություններին. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարություններին:

«Թաթոյան Արմանին ասեք՝ վերջ տա «Ինչպես ես անցկացրի ամառային արձակուրդները» ազատ ոճի շարադրություններին: Եկեղեցում գտել էր մեկին, որի պոչը բռնած էլի սենց շարադրությունն էր հնարում, էն էլ պարզվեց՝ ահաբեկչություն նախապատրաստողի պոչ է բռնել, որի համար Թաթոյանը դեռ առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրելու:

Հիմա էլ Գալստանյանից պլավնի անցնում է նոր տիրոջ փնտրտուքի, որովհետև Թաթոյանն առանց ՇԵՖ գոյություն ունենալ չի կարող․ դա պատմությունն է ցույց տվել»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում