Սբերբանկը լքում է եվրոպական շուկան

Սբերբանկը լքում է եվրոպական շուկան

Ռուսական խոշորագույն բանկը՝ «Սբերբանկը», որոշել է լքել եվրոպական շուկան, չորեքշաբթի հայտնում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Ներկա միջավայրում «Սբերբանկը» որոշել է լքել եվրոպական շուկան։ Խմբի դուստր բանկերը միջոցների անոմալ արտահոսքի եւ աշխատակիցների եւ մասնաճյուղերի անվտանգությանը սպառնացող վտանգի են բախվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Ռուսաստանի Կենտրոնական բանկի հանձնարարականի՝ բանկը չի կարողանա իրացվելիության մատակարարում իրականացնել ընկերության եվրոպական դուստր կառույցներին:

Հաղորդվում է նաեւ, որ «Սբերբանկի» դուստր կառույցները կապիտալի եւ ակտիվների որակի բարձր մակարդակ ունեն։ Հաճախորդների ավանդներն ապահովագրված են՝ տեղական օրենսդրության համաձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում