Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել ծառին․ կան տուժածներ

Օգոստոսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 05:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արժանիկ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել ծառին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ուղևորները Լոռու մարզի բնակիչներ 44-ամյա Աննա Վ․-ն, 42-ամյա Մարատ Վ․-ն, 5-ամյա Գ․ Ղ․-ն, 6-ամյա Ռ․ Գ․-ն և 18-ամյա Արման Ս․-ն են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ