Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը

Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մարմաշենի վանահայր տեր Փառեն քահանա Պետրոսյան հայտարարություններին և գրել.

«Եկեղեցին Աստծո տունն է, ոչ ձեր հոր դուքանն է, ոչ էլ չուլանը։

Եթե կա մեկը ում մուտքը պետք է արգելել եկեղեցի, դա ձեր սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից, ովքեր կուսակրոնության երդում են տվել ու անգամ 1 ամիս առանց կնոջ չեն կարող ապրել։

Աստծուն տված երդումը ուրացողները սրբազան կոչվելու իրավունք չունեն, վեղար կրելու իրավունք չունեն»:

Քահանան սոցցանցի իր էջում գրառում է արել, որում մասնավորապես ասված է.

«Իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ և թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում