Շուշան Սարգսյանի մոնո-օպերաները Recording Academy-ի ամենամյա մրցանակաբաշխության «լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում են

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի միանգամից երկու մոնո-օպերաները Recording Academy-ի 68-րդ ամենամյա մրցանակաբաշխության «լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում են։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ ամերիկյան AFL Music – AFL Productions, LLC-ի հպարտությամբ ներկայացնում է կոմպոզիտոր Շուշանի՝ ժամանակակից դասական երաժշտության նորաձև ձայնը, որի ստեղծագործությունները ներկայացվել են ձայնագրման ակադեմիայի 68-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը (2026):
ՇՈՒՇԱՆ-«Reflections» և «Dialogue»
Ժամանակակից դասական երաժշտությունը մշտապես որոնում է թարմ ձայներ ու համարձակ արտահայտչամիջոցներ։ Այս միջավայրում առանձնանում է կոմպոզիտոր ՇՈՒՇԱՆԸ՝ իր սերնդի առաջատար, տեսլական ունեցող երիտասարդ կոմպոզիտորներից մեկը։ Նրա նոր երկու մոնո-օպերաները՝ «Reflections» և «Dialogue», ներկայացվել են 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «ժամանակակից դասական կոմպոզիցիա» անվանակարգում և վերաիմաստավորում են մոնոօպերայի ժանրը՝ համադրելով խորություն և նորարարություն:
«Reflections»
Կամերային մոնոօպերա սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար՝ «Reflections»-ը հանդիսանում է մի ինտիմ երաժշտական ճամփորդություն դեպի կանացի գիտակցության ներս։ Ստեղծագործությունը հյուսվում է հիշողության, ձայնի և լռության բեկորներից՝ ձայնային գոբելեն ստեղծելով, որը միաժամանակ անժամանակ է ու արդիական։
Կատարում են՝
Թերեզա Գևորգյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա)
Մարտին Շահբազյան (դաշնամուր, ԱՄՆ)
Էրիկ Մանուկյան (ջութակ, Հայաստան)
«Dialogue»
Սա մոնո-օպերա է բարիտոնի համար՝ նոր ուղի հարթելով այդ ժանրում։ «Dialogue»-ը մերժում է ավանդական ձևաչափերը՝ համադրելով խոցելիությունը ուժի, լռությունը՝ պոռթկման հետ։ Հարմոնիկ նոր լեզվով ու նրբագեղ հյուսվածքներով այս գործը դառնում է գեղարվեստական խոսք տղամարդկային ներաշխարհի մասին՝ 21-րդ դարի լեզվով։
Կատարում են՝
Ակսել Դավեյան (բարիտոն, Գերմանիա)
Մարտին Շահբազյան (դաշնամուր, ԱՄՆ)
Շուշանի երաժշտությունը կամուրջ է ստեղծում ավանդույթի և արդիականության միջև՝ հաղորդելով ժամանակակից օպերային արվեստին և՛ մտերմություն, և՛ համընդհանուրություն։
Մոնո-օպերաների հղումները Spotify հարթակում.
Dialogue
Reflections
Կարծիքներ