Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից՝ անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից. ԱԺ նախագահի ուղերձը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը:
Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության և քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ:
Այն մեր ինքնության, արժանապատվության և ազատության արտահայտումն է:
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ:
Որպես Ազգային ժողովի նախագահ՝ իմ հստակ համոզմունքն է՝ Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք:
Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով այս կարևոր օրվա առթիվ՝ վերահաստատում եմ, որ մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար լինեն»:
Կարծիքներ