Ավարտվել է Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը. դատարանը որոշում է կայացրել

Ավարտվել է Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը. դատարանը որոշում է կայացրել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը։

Պաշտպանի փոխանցմամբ՝ դատարանը մասնակի (պատժի մասով) բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, սակայն որոշել, որ խուլիգանության մեղադրանքով նա պետք է 1,5 տարի ժամկետով ազատազրկվի։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ հունվարին հրապարակել է մեղադրական վերդիկտ, ապա նաև դատավճիռը՝ դատապարտելով Գալեյանին ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

Գարիկ Գալեյանը մեղադրվում է ՀՀ նոր Քր. Օր․ 396 հոդվածի 1 մասի (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) և ՀՀ նախկին Քր.Օր. 258 հոդվածի 3 մասի 1 կետի (խուլիգանություն) հատկանիշներով:

Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի, իսկ չբացակայելու մասին արգելքը և գրավը թողնվել են անփոփոխ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում