ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հունիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ԱԺ-ի կայքէջը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համազասպ Դանիելյանը 2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում