Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի

Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի

ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության:

ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին փոխանցեցին, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու:

Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար:

Դատարանը որոշել էր մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում