Երևանում 67-ամյա վարորդը ավտոբուս վարելիս հանկարծամահ է եղել

Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոբուսի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի գյուղերից մեկի բնակիչ 67-ամյա Վարուժան Ա.-ն է, որն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ և նշված ՍՊԸ-ին պատկանող ծառայողական ավտոբուսով Կոմիտաս 22 հասցեում կանգառ է արել, որպեսզի ուղևոր վերցնի, ու այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատթարացել է։
Քաղաքացիները ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն, և բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարծիքներ