Գարունդ հայերեն է գալիս. Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը
Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այս առիթով ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայերենով ուղերձ է հղել:
«Այսօր աշխարհում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից:
Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:
Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է։ Ուրախ եմ բոլորիս շնորհավորել այս այս հրաշալի տոնի առթիվ»,- ասում է Վասիլիս Մարագոսը՝ ասմունքելով հատվածներ Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից։


Կարծիքներ