Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես Վարդանյան

Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես Վարդանյան

 «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանը հրապարակում է կատարել «Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպմանն ընդառաջ։

«Մենք գերպատասխանատվություն ենք զգում այն ճանապարհի համար, որը հիմա անցնում ենք միասին։ Մարզադաշտը մարդիկ են, և մարդիկ են կերտում հաղթանակը՝ ձեռք ձեռքի։ Հենց դուք եք ստեղծում այն մթնոլորտը, որն ուժ է տալիս թիմին։

Երկրպագելու մշակույթը գերազանցության ճանապարհի կարևոր մասն է, և հենց ձեր շնորհիվ ենք այսօր այս կարևոր կետում։ Հիմա հերթը հաջորդ մարտահրավերինն է՝ կանգնել հայկական թիմի կողքին փլեյօֆֆ փուլում։ Գիտենք՝ ժամը ուշ է, ցուրտ է, բայց հեշտ ճանապարհներ չկան։ Սա է եվրոպական ֆուտբոլը՝ իր կանոններով ու իր շնչով։ Առաջին անգամ փետրվարին Հայաստանում անցկացվում է միջազգային հանդիպում, և այս մասին կարող էինք միայն երազել։

Եկեք մարզադաշտ՝ աջակցելու թիմին և մեր դրոշին։ Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի։ Այս կռվում դուք եք մեր հենման կետը, և մենք սպասում ենք տեսնել լեփ-լեցուն ու միասնական մարզադաշտ։ Առա՛ջ «Նոա», առա՛ջ Հայաստան»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում