Կարապետյանի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կարապետյանի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, տելեգրամյան ալիքներում նոր ձայնագրություն է տարածվել, որում կարծես երկու անձինք քննարկում են Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող հանրահավաք գնալու համար սնունդով ապահովելու հարցերը: 

Ըստ խոսակցության՝ այն ներառում է 2 կարկանդակ (պերաշկի) և մեկ շիշ Կոկա-Կոլա կամ ջուր, 3000 դրամ (հավանաբար յուրաքանչյուր անձին): 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քննչական կոմիտե։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում