Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի 8 բռնցքամարտիկ՝ 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։
Կարծիքներ