Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի ևս 300 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն մարդասիրական կարիքների համար

Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի ևս 300 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն մարդասիրական կարիքների համար

Ճապոնիայի կառավարությունը որոշել է ևս 300 միլիոն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային հումանիտար կարիքների համար։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Մինչ օրս մենք 300 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն ենք հատկացրել Ուկրաինային, որոշվել է կրկնապատկել այդ գումարը և հասցնել 600 միլիոն դոլարի», - ասաց նա։ Ճապոնիայի կառավարության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ շատ բարդ և ընդգծել, որ «Ճապոնիան, որպես G7-ի մաս, պետք է շարունակի աջակցել Ուկրաինային»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում