Արաբկիր վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Արաբկիր վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սուրեն Վարոսյանի դիմումը`

1.Սուրեն Հայկազի Վարոսյանին` 2025 թվականի օգոստոսի 21-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝  Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանը պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար կալանավորվել էր շուրջ մեկ տարի առաջ, այնուհետև նրա խափանման միջոցը փոխվել էր վարչական հսկողությամբ, սահմանվել են գրավ և բացակայելու արգելք:

2025-ի օգոստոսի 6-ին Ազատյանը վերադարձել էր աշխատանքի:

Օգոստոսի 8-ին Ազատյանը հայտնել էր պաշտոնից ազատվելու իր որոշման մասին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 11-ին որոշում էր ստորագրել, որով Արամ Ազատյանն ազատվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում