Արման Խոջոյանն ու Ռայմունդ Յելեն քննարկել են Հայաստանի գյուղատնտեսության արդիական խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակին, ոլորտում առկա առավել արդիական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային ճյուղերից մեկին՝ խաղողագործությանը։ Այս համատեքստում կարևորվել է ֆիլոքսերայի դեմ պայքարի և այդ վնասատուի հետագա տարածումը կանխելու համար արդյունավետ միջոցների կիրառումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացմանը, արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը, Լարսի անցակետի այլընտրանքային ճանապարհներին առնչվող խնդիրներ:
Կարծիքներ