Մեծ Բրիտանիան 57 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային մարդասիրական օգնության համար

Մեծ Բրիտանիան 57 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային մարդասիրական օգնության համար

Մեծ Բրիտանիան 45 միլիոն ֆունտ ստեռլինգ (57 միլիոն դոլար) օգնություն կտրամադրի Ուկրաինայի հակամարտությունից տուժած ամենախոցելի խմբերին: Ինչպես նշվում է Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, այդ միջոցները կուղարկվեն ՄԱԿ-ի կառույցներին և մարդասիրական կազմակերպություններին։

Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու, ինչպես նաև ամենաշատ ուկրաինացի փախստականներ ընդունող երկրներին աջակցություն ցուցաբերելու համար հատկացված ֆինանսական փաթեթի ընդհանուր գումարը կազմում է 220 միլիոն ֆունտ (278 միլիոն դոլար):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում