Լայպցիգը երկարաձգել է գլխավոր մարզչի հետ պայմանագիրը

Լայպցիգը երկարաձգել է գլխավոր մարզչի հետ պայմանագիրը

«Լայպցիգը» և մարզիչ Մարկո Ռոուզը կշարունակեն համագործակցությունը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով գերմանական ակումբի մամուլի ծառայությանը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը ստորագրել են նոր երկամյա պայմանագիր (մինչև 2025 թվականի հունիսի վերջը)։

Ռոզեն «Լայպցիգում» է անցած տարվա սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ «ցլերը» նվաճեցին Գերմանիայի գավաթը, ինչպես նաև բրոնզե մեդալներ նվաճեցին Բունդեսլիգայում։ Նախկինում 46-ամյա մարզիչը աշխատել է այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Զալցբուրգը», Դորտմունդի «Բորուսիան» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում