Ալժիրը հետ է կանչել դեսպանին Իսպանիայից

Ալժիրը որոշել է անհապաղ հետ կանչել Մադրիդից իր դեսպանին խորհրդակցությունների համար Իսպանիայի կառավարության հայտարարություններից հետո, որոնք նշանակում են Արևմտյան Սահարայի հարցում իր դիրքորոշման կտրուկ փոփոխություն։ Այս մասին ասված է Ալժիրի արտգործնախարարության շաբաթ օրը տարածած կոմյունիկեի մեջ։
Ուրբաթ օրը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նամակ է ուղարկել Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ին, որում նշել է, որ պաշտոնական Մադրիդը «ընդունում է Սահարայի խնդրի կարևորությունը Մարոկկոյի համար»։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Իսպանիան 2007 թվականին ներկայացված ինքնավարության մասին Մարոկկոյի նախաձեռնությունը (Սահարայի շրջանների - նշում է ՏԱՍՍ-ը) համարում է այս վիճելի խնդրի լուծման ամենալուրջ, իրատեսական և հուսալի հիմքը։
Կարծիքներ