«Գրանդ Սվիս 2025». 5-րդ խաղափուլից հետո հայ շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 3 միավոր

«Գրանդ Սվիս 2025». 5-րդ խաղափուլից հետո հայ շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 3 միավոր

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 5-րդ խաղափուլից հետո հայ շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 3 միավոր: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շամատի ֆեդերացիան:

5-րդ խաղափուլում Ռոբերտը ոչ-ոքի է խաղացել Յորդեն Վան Ֆորեստի հետ, իսկ Շանթը՝ Լևոն Արոնյանի հետ։

Հաջորդ խաղափուլում Ռոբերտը կմրցի Վինսենթ Կայմերի հետ: Շանթը կմրցի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը ունեն 2 միավոր:

Մրցաշարի միանձնյա առաջատարն է Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդլուն, ով ունի 4.5 միավոր։

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 2.5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 1.5 միավոր։ 6-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում