Թրամփը կարծում է, որ Բայդենը ցույց տվեց թուլություն և անգործունակություն Ուկրաինայի հարցում

Թրամփը կարծում է, որ Բայդենը ցույց տվեց թուլություն և անգործունակություն Ուկրաինայի հարցում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը թուլություն ու անգործունակություն է ցուցաբերել Ուկրաինայի հարցում։ Հանրապետականը կիրակի ելույթ է ունեցել Նեբրասկայում իր կողմնակիցների հետ:

Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը, իբր, որոշել է հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը հետեւելուց հետո։ «Ինձ հետ նրանք երբեք դա չէին անի»,- ասել է Միացյալ Նահանգների նախկին նախագահը։

Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը տեսել է Բայդենի «թուլությունն ու անկարողությունը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում