Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայի նոյեմբերի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 2.13%-ով և կազմել 2666.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 9570.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 2378.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.27%-ով և կազմել 19450.00 դոլար, անագի գինը չի փոխվել և կրկին կազմել է 37100.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.78%-ով և կազմել 3301.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 0.34%-ով և կազմել 58500.00 դոլար:
Կարծիքներ