Երկրաբանության ոլորտում անգնահատելի ավանդի համար և ծննդյան 90-ամյակի առիթով շնորհակալագիր է հանձնվել Հրաչյա Չուբարյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով երկրաբանության ոլորտում անգնահատելի ավանդի, քարտեզագրման զարգացման գործում ունեցած ներդրման, մասնագիտական կրթության նկատմամբ նոր սերնդին ոգևորելու, ոլորտում գործունեություն ծավալող մասնագետներին խրախուսելու, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի կապակցությամբ շնորհակալագիր է հանձնվել Հրաչյա Համբարձումի Չուբարյանին։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Շնորհակալագիրը Հրաչյա Չուբարյանին է հանձնել ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։
Կարծիքներ