ՀՐԱՏԱՊ. ՄԱԿ-ը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՐԱՏԱՊ
ՄԱԿ
«ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը»։
ՌԴ
«Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»։
Ֆրանսիա
«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել է զերծ մնալ սադրանքներից: Երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է անցկացվեն կողմերի միջև բանակցությունների շրջանակներում»։
Լիտվա
«Մեզ անհանգստացնում են երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրությունները, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում երկու կողմերին դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը»»,- գրել է նա:
Կարծիքներ