Տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար արդեն տուգանվել է 354 քաղաքացի. Ավինյանը խոսել է բողոքարկման փուլի մասին

Տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար արդեն տուգանվել է 354 քաղաքացի. Ավինյանը խոսել է բողոքարկման փուլի մասին

Տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար արդեն տուգանվել է 354 քաղաքացի:

Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նշվել է, որ նրանցից 227-ը երթևեկել է առանց տոմսի, 48-ը՝ այլ անձի՝ արտոնություն ունեցող քարտերից են օգտվել, և 79 քաղաքացի վճարումը կատարել է ծառայության աշխատակիցների ստուգայց հորդորումներից անմիջապես հետո։

Բեկանվել է 5 տուգանք։

Ավինյանը հանձնարարել է ունենալ բողոքարկման որոշակի ընթացակարգ, որ մինչ դատարան դիմելը՝ քաղաքացին դիմի քաղաքապետարան: 

«Մինչ դատարան գնալը՝ պետք է քաղաքապետարանում ունենանք որոշակի ընթացակարգ, կնայենք կոնկրետ գործը, կհասկանանք բոլոր մանրամասները, եթե պետք լինի, կբեկանենք։ Այսինքն՝ քաղաքացին պետք է ունենա հնարավորություն՝ տուգանքը բողոքարկելու հենց մեզ մոտ»,- ընդգծել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում