Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան

Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը և ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 20-ին կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան:

Այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայկական պատվիրակությունը Իրանում կգտնվի փետրվարի 20-22-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում