Այսօր ՀՀ-ն գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում, սա չեմ ասում որպես արտառոց բան. Փաշինյան

Այսօր ՀՀ-ն գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում, սա չեմ ասում որպես արտառոց բան. Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսության և տնտեսության ընդհանուր վիճակին՝ արձանագրելով աճի դրական միտումներ։ 

«18-19-20 թվականներին մենք գյուղատնտեսության ոլորտում կամ ցածր ցուցանիշներ էինք ունենում աճի կամ նույնիսկ անկումներ էինք ունենում և հատկապես բուսաբուծության ոլորտը շատ ուղիղ և անասնապահության ոլորտն էլ, ըստ էության, մեր ներդրած ջանքերի և ծրագրերի արդյունքն է։ Այս տարվա բերքատվությունը, իհարկե, գիտեք, դե գյուղատնտեսությունը, բուսաբուծությունն այնպիսի բաներ են, որ եղանակից է կախված և այլն, և այլն, բայց այնուամենայնիվ, այս ամեն ինչը կարող է նշանակել և նշանակում է, որ մեր ծրագրերը սկսել են աշխատել։ Մենք ջրի կառավարման ոլորտում, ոնց որ թե կամաց-կամաց շատ թույլ, ավելի որակյալ ենք ջրերը կառավարում, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջապես ավարտեցինք Վեդիի ջրամբարը, և մեր ջրամբարաշինության պրոցեսները շարունակվում են»,- նշել է վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է հինգ նոր ջրամբարի կառուցման մեկնարկ:

«Կապսի ջրամբարը էլի մի քիչ, ոչ թե մի քիչ, այլ ահագին ուշանում է, բայց ուշանում-ուշանում է, մեկա պետք է կառուցենք:

Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշներին՝ վարչապետն ընդգծեց. «Առաջին յոթ ամիսների տվյալներով մենք տնտեսական ակտիվության 7%-անոց ցուցանիշ ունենք, ընդ որում մեր տնտեսության հիմնական ճյուղերն աճում են, բավականին լավ աճի տեմպ ունենք։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին ամիսների տվյալներով արագացման որոշակի միտումներ է ցուցաբերում, որովհետև հուլիսին ունեցել ենք 9.1% տնտեսական ակտիվության ցուցանիշ»,-ասել է վարչապետը և հավելել, որ արդյունաբերության ոլորտում որոշակի մտահոգիչ թվեր են արձանագրվել, սակայն հուլիսին այդ ոլորտում նույնպես գրանցվել է 4.2% աճ։

Վարչապետը հավելել է, որ շատ ամբիցիոզ է հնչում այդ հայտարարությունը, բայց այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում։

«Եվ սա չեմ ասում որպես որևէ արտառոց բան, որովհետև հենց մեր ցանկացած զարգացման տրամաբանություն ունենա, որ ամեն հաջորդ տարվա ցանկացած կետում մենք ունենանք մեր բարեկեցության ամենաբարձր աստիճանը»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել տնտեսության զարգացման գործում իր աշխատանքը կատարող քաղաքացիներին:

«Ես ուզում եմ բոլոր այդ մարդկանց կրկին շնորհակալություն հայտնել, որովհետև մեր գործը ստեղծել բավարար, պատշաճ միջավայր և պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել և արդյունք ստեղծել և իհարկե վճարել օրենքով սահմանված հարկերը։ …Մեր բյուջետային գործերն էլ լավ են ընթանում և մենք այդտեղ էլ բնականոն, կայուն աճի ուղեծրի մեջ ենք»,- շեշտել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում