Համացանցում տարածված տեսանյութի՝ երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է հատուկ տարածք

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրականացվել է վարչարարություն:
«Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ