Իմ այցը Թուրքիա շատ հաջող եմ համարում, Էրդողանին հրավիրել եմ Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Իմ այցը Թուրքիա շատ հաջող եմ համարում, Էրդողանին հրավիրել եմ Հայաստան. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի ինստիտուցիոնալ մշտական հաղորդակցություն: Սա կարևոր նորություն է»:

Այս մասին «Օրբելի Ֆորում-2025»-ի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե հայ-թուրքական հարաբերություններն ուրիշ բան են, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն՝ ուրիշ։

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունն ուրիշ բան է, հայ-ադրբեջանական հարաբերությունն՝ ուրիշ»,-հավելել է նա:

Ըստ Փաշինյանի՝ ուրիշ երկրներում հայ-ադրբեջանական հարաբերություններում շատ հաճախ ոչ մի պրոբլեմ չի եղել։

«Մարդիկ իրար հետ ապրել են, աշխատել են, երբեմն ընկերություն են արել, բայց Հայաստանի ու Ադրբեջանի թշնամական հարաբերությունների պայմաններում:

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա: Իմ վերջին այցը Թուրքիա շատ հաջող եմ համարում։

Այո՛, այդ այցի ընթացքում Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, հույս ունեմ՝ հրավերը կընդունվի»,- հավելել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում