Հուսով եմ՝ օրինակ կդառնամ ապագա դերասանների համար. Ալեն Դելոնը հրաժեշտի նամակ է հղել իր երկրպագուներին

Հուսով եմ՝ օրինակ կդառնամ ապագա դերասանների համար. Ալեն Դելոնը հրաժեշտի նամակ է հղել իր երկրպագուներին

Ալեն Դելոնը պատրաստվում է էվթանազիայի ընթացակարգին։ 86-ամյա դերասանը հուզիչ խոսքով է դիմել իր երկրպագուներին: Այս մասին գրում է «tvcenter.ru»-ն:

Այս պահին Դելոնը բնակվում է Շվեյցարիայում, որտեղ կյանքից կամավոր հեռանալն օրինականացվել է։ Համաշխարհային կինոյի աստղն ուզում է դիմել էվթանազիայի ընթացակարգին։

Այժմ Ալենը հանդես է եկել հրաժեշտի խոսքով։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց սիրո և աջակցության համար, եւ հույս հայտնել, որ արժանի օրինակ է ծառայելու ապագա սերունդների համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ուղեկցել և աջակցել են ինձ այս տարիների ընթացքում: Հուսով եմ, որ, օրինակ, կդառնամ ապագա դերասանների համար՝ ոչ միայն աշխատանքում, այլեւ առօրյա կյանքում՝ հաղթանակների ու պարտությունների արանքում։ Շնորհակալություն։ Ձեր Ալեն Դելոն»։

Դերասանի ցնցված երկրպագուները չեն կարողացել հավատալ այս լուրերին։ Նրանց համար Դելոնը միշտ հանդես էր գալիս որպես անվախ հերոս, որը պայքարում էր մինչև վերջ։

Անցյալ տարի դերասանն արդեն հայտնել էր էվթանազիայի մասին և այն համարելով ամենատրամաբանական ու բնական արարքը՝ երբ մարդիկ, հասնելով որոշակի տարիքի, ինչ-որ պահի որոշում են հանգիստ մահանալ առանց հիվանդանոցների և ներարկումների։

Դելոնն իրեն օտար էր զգում ֆրանսիական նոր հասարակության մեջ։ Ցանկացած հարցում նա միշտ բացահայտ արտահայտել է իր տեսակետը։ Վերջերս Ալենը կրքեր բորբոքեց լիբերալ հասարակության շրջանում՝ հայտարարելով, որ գեյերը հանցագործություն են կատարում մարդկային բնության դեմ։

Ուստի դերասանական հանրության շատ ներկայացուցիչներ պահանջեցին նախորդ տարվա Կաննի կինոփառատոնում արտիստին չհանձնել «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակը։ Կինոփառատոնի կազմակերպիչները ստիպված են եղել բացատրել, որ նա այս մրցանակը ստացել է կինոյում ունեցած ներդրման համար, այլ ոչ թե քաղաքական հայացքների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում