Պոլիծիկ սրբազաններ, կուսակցություն բացեք ու ձեր շարքերից վարչապետացու առաջադրեք. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արված հայտարարությանը, որը մասնավորապես առնչվում էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների, աղբի, հին իրերի ու հագուստների առկությանը:
«Ատամները սրած վարչապետին պատասխանող քահանաների առաքելությունը եկեղեցու խնդիրներին լուծում տալն է, ոչ թե քաղաքական ճառեր կարդալը:
Հոգևոր հովվի առաքելությունը թողած քաղաքականությամբ են զբաղված, մեկ վարչապետի հրաժարական են պահանջում, մեկ սահմանազատում են անում ...
Արդյունքում` եկեղեցիներում ունենք նաև այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնեց վարչապետը:
Պոլիծիկ սրբազաններ, կուսակցություն բացեք ու ձեր շարքերից վարչապետացու առաջադրեք, եթե իհարկե սրբազան Ռոբը չէ ձեր թեկնածուն»,- գրում է Չախոյանը:
Կարծիքներ