Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը որոշի ՀՀ-ին հեռացնել կազմակերպությունից. մեզ կազատեն դուրս գալ-չգալու երկընտրանքից

Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը որոշի ՀՀ-ին հեռացնել կազմակերպությունից. մեզ կազատեն դուրս գալ-չգալու երկընտրանքից

«Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք: Կարող եմ վստահ ասել, որ ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու»:

Այս մասին ԱԺ-ում Կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին, թե արդյոք առաջիկա 5 տարում պատրաստվո՞ւմ է ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից:

«Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, և, ի դեպ, կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից: Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից: Համենայն դեպս, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- ասել է նա:

Փաշինյանը նկատել է, որ գործընկերային տրամաբանության մեջ կարելի է տարիներ շարունակ ասել՝ հարցեր ունենք, որոնք պատասխաններ պիտի ստանան, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է:

«Մենք բոլոր հարցերը տվել ենք, ոչ մի պատասխան չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հետաքրքրությունն սպառված է»,- նշել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում