Սլովակիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

Սլովակիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

Պրեսովի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Բորիս Մավրոդիևն հայտնել է, որ Սլովակիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կապիկի ծաղիկի վարակ ունեցող հիվանդը ընդունվել է Պրեսովի համալսարանական հիվանդանոցի վարակաբանության բաժանմունք: Մենք այս պահին սպասում ենք Բրատիսլավա ուղարկված լաբորատոր հետազոտությունների արդյունքներին»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն կանցկացնի՝ քննարկելու, թե արդյոք մարդկանց շրջանում տարածվող կապիկի ծաղիկի վիրուսը վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար: Հանդիպումը կկայանա հունիսի 23-ին։

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ մայիսի 18-ից ի վեր կապիկի ծաղիկի մոտ 900 դեպք է գրանցվել Նորվեգիայում, Իսլանդիայում և ԵՄ 19 երկրներում (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մալթա):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում