Քոչարյանի նպատակը TRIPP-ի խափանումն է, ինչը կնշանակի պատերազմի մեկնարկ. Չախոյան
Տարոն Չախոյանի խոսքով՝ ամբողջ աշխարհը ապաշրջափակում և տևական խաղաղություն է տեսնում TRIPP-ի հետևում, իսկ Ռոբերտ Քոչարյանը երբ անվտանգային ռիսկերից է խոսում, նշանակում է՝ տրամադրված է ամեն ինչ անելու՝ նախագիծը խափանելու համար:
Ըստ Չախոյանի՝ TRIPP նախագծի խափանումը պատերազմի մեկնարկ կարելի է համարել, և սա է ընդդիմության թաքնված ծրագիրը. «Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում, ում երեխաների արյան գնով: Էդ նո՞ր է հիշել Իրանի սահմանի մասին, բա որ բանակցում էր Մեղրիի մասով, էդ ժամանակ չէ՞ր մտածում»:
Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանը ևս ցանկացել է առևտուր անել Ադրբեջանի հետ, Չախոյանն ասում է. «Բա էդ բիտումը արյունո՞տ չէր, որ ուզում էին Ադրբեջանից գնել, թե՞ միայն բենզինն է արյունոտ»:
Հակադարձելով Ռ. Քոչարյանի մյուս հայտարարություններին՝ Չախոյանը հարցադրում է անում. «Բա եթե էդ ռելսերը ոսկուց չէին, ինչո՞ւ եք քանդել կերել, ձեր քանդածը մենք ստեղծում ենք, մի բան էլ անուն եք դնում: Մեկը հարց չտվեց Քոչարյանին, թե էդ իր ներկայացրած աղքատ երկրում ո՞նց դարձավ դոլարային միլիոնատեր»:
Դիտարկմանը, որ Լևոն Քոչարյանն էլ հայտարարել է, թե սարսափում է պատկերացնել ինչ կլինի, եթե գործող իշխանությունը վերարտադրվի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նկատում է. «Լևո՛ն Քոչարյան, պիտի սարսափես, բա ինչ պիտի անես, հասկանում ես, որ միլիոնների գողոնը հետ եք վերադարձնելու»:
Խոսելով ամիսներ հետո սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին՝ պաշտոնյան ընդգծում է՝ ընդդիմադիրները սրբի դեմքով կասեն, որ իրեր հետ կապ չունեն, բայց ակնհայտ է, որ նրանց նպատակը Գյումրու սցենարի կրկնությունն է:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:


Կարծիքներ