Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մայիսի 15-ին ձերբակալված Շենգավիթի թաղապետարանի նախկին պաշտոնյաներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում հաստատեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով.

«Պաշտոնյաներին կաշառք տալու մեջ մեղադրվող քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկու նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ կալանքը»:

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք  տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ՝ այդ թվում Շենգավիթի թաղապետարանի նախկին պաշտոնյաներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում