Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել։

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Վահե Ղալումյանը։

Նշենք, որ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Վահե Ղալումյանը, Գարիկ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Բադալյանն ընտրվել էր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սոնա Ղազարյանը՝ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սիսակ Գաբրիելյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կլինի Վիլեն Գաբրիելյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Սարգիս Խանդանյանը։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Զարուհի Բաթոյանը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Արուսյակ Ջուլհակյանը։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Տրդատ Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում