Վերջապես Հայաստանը կունենա իր առաջին գերժամանակակից ստադիոնը. Սիսակ Գաբրիելյան

Վերջապես Հայաստանը կունենա իր առաջին գերժամանակակից ստադիոնը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ մանրամասնելով.
«Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի գործող չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը, ձեռք բերելով շուրջ 23 հա տարածք, Արմավիրի մարզում կկառուցի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 4-րդ կարգի գերժամանակակից ստադիոն մոտ 15․000 հանդիսատեսի համար։
Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը, բացի ստադիոնից, կներառի նաև․
բարձրակարգ հյուրանոցային համալիր
փակ մարզադաշտ
հանրակրթական դպրոց
սպորտային մարզասրահ
լողավազան
գիշերակացի հանրակացարան
ֆուտբոլային ակադեմիա
4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։
«Նոա» ակումբը վերջին տարիներին հսկայածավալ ներդրումներ է կատարում հայկական ակումբային ֆուտբոլում, և արդեն այս տարի պատրասվում է բացել առաջին թիմի համար նախատեսված մարզական համալիրի դռները»։
Կարծիքներ