Գորիսի բժշկական կենտրոն տեղափոխված ցրտահարված տղամարդը ժամեր անց մահացել է

Գորիսի բժշկական կենտրոն տեղափոխված ցրտահարված տղամարդը ժամեր անց մահացել է

Դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

 

Ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, որը ժամեր անց մահացել է։

 

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վալերիկ Մ․-ն է։

 

Համայնքային ոստիկանները պարզել են, որ նա բնակվել էր միայնակ, ունեցել է «Թոքաբորբ» ախտորոշմամբ հիվանդություն։

 

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում