Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար

Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա. նա ինքնաբացարկի դիմում է գրել:

 

Կենսագրություն

Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում։

Կրթություն

1990-1999 թվականներին սովորել է Երևանի 195 միջնակարգ դպրոցում։

1999-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում։

2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում (թեմա՝ ««Ճշմարտություն» և «կեղծիք» հասկացույթները ճանաչողական և գործաբանական լեզվաբանության դիտանկյունից (անգլերեն և հայերեն քաղաքական դիսկուրսների զուգադրությամբ»)[2]։

2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում[3]։

2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում։

2016 թվականից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում։ Հանդիսանում է ICNC ծրագրի դասախոս (2016-17)։

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում