«Հյուսիս-հարավ»-ի դեռևս չշահագործվող հատվածում բախվել են «BMW»-ն ու «Մերսեդես»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Փետրվարի 5-ին խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին, սակայն դեռևս չշահագործվող հատվածում ճակատ ճակատի բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել «Աստղիկ» բժկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Կարծիքներ