Ուզում ես սահմանդ հսկի ՀՀ ԱԱԾ ծառայո՞ղը, թե կանգնած լինի ռուսական ФСБ-ն և դնի Արարատի նկարով պեչատ. Ալեքսանյան

Ուզում ես սահմանդ հսկի ՀՀ ԱԱԾ ծառայո՞ղը, թե կանգնած լինի ռուսական ФСБ-ն և դնի Արարատի նկարով պեչատ. Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նոր կնիքների շուրջ բարձրացված աղմուկին և տարբեր քննադատություններին:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր որոշ երիտասարդներ հեշտությամբ ընդունել են խայծը, որը տարածել է Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցը և ծանր են տանում ՀՀ մուտքի և ելքի անձնագրերում դրվող պեչատների վրայից Արարատի նկարի հանումը:

Սրանից մինչև 1-2 տարի առաջ ՀՀ սահմանին, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանում կանգնած էին ՌԴ ФСБ-ի ազգությամբ ռուս ծառայողները, անձնագրերը վերցնում էին, ռուսերեն բարևում, ռուսերն հարցեր տալիս ու անձնագրում դնում Արարատի նկարով պեչատը:

Հիմա ՀՀ սահմանում, այդ թվում օդանավակայանում կանգնած են ՀՀ ԱԱԾ զորքերի ծառայողները, որոնք այո՛, պեչատը դնելուց դնելու են առանց Արարատի նկարի, բայց նրանք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը:

Էս ամբողջ դիլեմայի իմաստը սա է. դու ուզում ես, որ քո սահմանը հսկի ՀՀ ԱԱԾ ծառայո՞ղը, ու դնի միայն ՀՀ ներսում պարփակված սիմվոլիկ նկարով պեչատ, թե՞ դու համաձայն ես, որ քո սահմանում կանգնած լինի ռուսական ФСБ-ի ծառայողը և դնի Արարատի նկարով պեչատ:

Սա է հարցը»,- ասել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում