Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվել է Անդորրային

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվել է Անդորրային

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում է առաջնության 5-8 տեղերի համար:

Ինչպես հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը՝ կայացած մրցավեճում Հայաստանի հավաքականը 59:78 հաշվով պարտվել է Անդորրայի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը եղել է Կարեն Մելիքյանը՝ վաստակած 17 միավորով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում