Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։
Ինչպես հայտնել էինք, մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ էր բռնկվել։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։


Կարծիքներ