24 ժամը լրացավ, կհանդիպենք դատարանում. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին

24 ժամը լրացավ, կհանդիպենք դատարանում. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին

Մայիսի 7-ին հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ ավելի վաղ արված գրառմանը և նրան 24 ժամ ժամանակ տվել հստակեցումների, պարզաբանման համար: 

ԱԺ նախագահն իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ 24 ժամը լրացել է, իսկ Նարեկ Կարապետյանն այդպես էլ հստակեցումներ չի մտցրել իր սահմանումների մեջ, թե ինչու է, ըստ իրեն, Ալեն Սիմոնյանը հովանավորում կազինոների աշխատանքը:

Սիմոնյանը նշել է, որ հանդիպելու են դատարանում, ինքը վստահ է՝ Նարեկ Կարապետյանը հրապարակային ներողություն է խնդրելու իրենից և վճարելու է զրպարտության համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում